Մեսսին արտասվել է երկրպագուների հետ Կոպա Ամերիկայի հաղթական տոնակատարության ժամանակ 🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Բոլիվիայի ընտրանու նկատմամբ։
Խաղից հետո «ալբիսելեստեի» ֆուտբոլիստները «Մոնումենտալ» մարզադաշտ բերեցին Կոպա Ամերիկայի գավաթը, որն Արգենտինայի հավաքականը նվաճել էր սույն թվականի հուլիսին Բրազիլիայում կայացած մրցաշարի ժամանակ։
Արգենտինացիների` երկրպագուների հետ տոնակատարության ժամանակ արցունքները չի կարողացել զսպել Լեո Մեսսին։
Հավելենք, որ այդ Կոպա Ամերիկան Լեո Մեսիի` հավաքականի կազմում նվաճած առաջին մեծ տիտղոսն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Արգենտինայի հավաքական, Բոլիվիայի հավաքական, Լեո Մեսսի, Կոպա Ամերիկա