Ֆանտաստիկ Մեսսի. Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Բոլիվիային🎥

Ֆանտաստիկ Մեսսի. Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Բոլիվիային🎥

10/09/2021 - 09:33

Աշխարհի 2022 թ. Հարավային Ամերիկայի գոտու որակավորկան փուլի 9-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը Բունեոս Այրեսի «Մունմենտալ» մարզադաշտում մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ։

Ողջ հանդիպման ընթացքում «ալբիսելեստեն» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ արգենտինացիները հաղթեն խոշոր` 3:0 հաշվով։

Հավաքականի կազմում հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել Լեո Մեսսին, ով խփեց Արգենտինայի բոլոր գոլորը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Այս ընտրական փուլում 34-ամյա հարձակվողը, անցկացրած 8 խաղում, խփել է արդեն 5 գոլ և լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը` զիջելով միայն Մարսելո Մորենոյին (Բոլիվիա, 8 գոլ) և Նեյմարին (Բրազիլիա, 6 գոլ)։

Այս հաղթանակից հետո Լիոնել Սկալոնիի թիմը վաստակեց 18 միավոր և 10 թիմերի միջև պայքարում ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023