Կայտ. «Շերիֆի նման ակումբներն անելիք չունեն Չեմպիոնների լիգայում»
Չեմպոինների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման շրջանակում Մոլդովան ներկայացնող «Շերիֆը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Դինամո Զագրեբին»։
Տիրասպոլը ներկայացնող ակումբը շատ մոտ է պատմական նվաճման հասնելուն և կարող է դառնալ մոլդովական առաջին ակումբը, որը կնվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Դրան զուգահեռ, «Լիվերպուլի» ու Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Դիրկ Կայտը հիացած չէ մոլդովական ակումբի հաջողությունով.
«Ես գիտեմ, որ Չեմպիոնների լիգան չեմպիոնների մրցաշար է, սակայն այնպիսի ակումբները, ինչպիսին «Շերիֆն» է, այնտեղ անելիք չունեն»,- ասել է նախկին ֆուտբոլիստը հոլանդական RTL 7 հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ Դիրկ Կայտը «Լիվերպուլում» հանդես է եկել 2006-12 թթ. , որի կազմում անցկացրել է 285 հանդիպում` դառնալով 71 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։
Կայտը նաև 24 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 104 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Զագրեբ, Դիրկ Կայտ, Լիվերպուլ, Շերիֆ, Չեմպիոնների-լիգա