ՉԼ. Շերիֆը շարունակում է հրաշքներ գործել` ջաջախելով Դինամո Զագրեբին🎥

ՉԼ. Շերիֆը շարունակում է հրաշքներ գործել` ջաջախելով Դինամո Զագրեբին🎥

18/08/2021 - 00:59

Օգոստոսի 17-ին մեկնարկեց Չեմպինոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլը։

Մոլդովական «Շերիֆը», որն որակավորման երկրորդ փուլում պայքարից դուրս թողեց «Ալաշկերտին», սեփական հարկի տակ մրցեց Զագրեբի ՟Դինամոյի» դեմ։

Մոլդովական ակումբը հիասքանչ հանդիպում անցկացրեց` մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ։

Յուրի Վերնիդուբի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադամա Տրաորեն, մեկ գնդակ էլ իր անվան դիմաց գրանցեց Դիմիտրիոս Կոլովոսը։

Այսպիսով, «Շերիֆը» 3:0 հաշվով հաղթեց «Դինամոյին» և գործնականում լուծում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու խնդիրը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023