Կուման. «Մեր խաղն ավելի թիմային է դարձել, սակայն կնախընտրեի թիմում ունենալ Մեսսիին»

Կուման. «Մեր խաղն ավելի թիմային է դարձել, սակայն կնախընտրեի թիմում ունենալ Մեսսիին»

16/08/2021 - 11:06

Լա լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բարսելոնան» 4:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսիեդադին»։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է իր թիմի նախկին ֆուտբոլիստ Լեո Մեսսիի մասին.

«Մեր խաղն այժմ ավելի թիմային է դարձել, սակայն կնախընտրեի թիմում ունենալ Մեսսիին։ Այժմ մենք թիմում չունենք այնպիսի ֆուտբոլիստ, ով ինքնուրույն կլուծի հանդիպման ելքը։

Մենք պետք է պահեր ստեղծենք, որպեսզի գոլ խփենք։ 4 գոլ խփեցինք, ինչը վատ չէ»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին արգենտինացի ֆուտբոլիստը պաշտոնապես տեղափոխվեց ՊՍԺ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023