Բուսկետս. «Իսպանիան ավելի լավն էր գրեթե բոլոր առումներով»
Եվրո-2020-ի 1/2 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց Իտալիային և լքեց պայքարը։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել «ֆուրիա ռոխայի» ավագ Սերխիո Բուսկետսը.
«Ցավալի է, քանի որ ցանկանում էինք այս մրցաշարում մինչև վերջ գնալ, սակայն սա ֆուտբոլ է։ Հիանալի հանդիպում անցկացրինք և մենք ավելի լավն էինք գրեթե բոլոր առումներով։ Ես հպարտանում եմ խաղընկերներովս։
Բոլորը ֆավորիտ էին համարում Իտալիային, սակայն մենք ապացուցեցինք, որ ավելի ուժեղ ենք։ Իսպանիան բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունի. նրանք վստահություն ձեռք բերեցին»,- եզրափակել է 32-ամյա կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# ԵՎՐՈ-2020, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Սերխիո Բուսկետս