Իկարդիի գործակալը բանակցություններ է վարում իտալական երկու ակումբի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին դժգոհ է իր կարգավիճակից և, հնարավոր է, հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, արգենտինացի հարձակվողը մտադիր է վերադառնալ Ա սերիա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալ Վանդա Նարան, ով միաժամանակ նաև նրա կինն է, բանակցություններ է սկսել «Միլանի» և «Յուվենտուսի» հետ։
Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին փարիզյան ակումբի գույները պաշտպանում է 2019 թվականից, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 60 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մաուրո-Իկարդի, Միլան, Յուվենտուս, ՊՍԺ, Վանդա Նարա, տրանսֆերներ