Պաշտոնական․ Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Պաշտոնական․ Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

08/05/2021 - 18:23

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թ․ հունիսի 30-ը։

Իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոյին էլ հայտնի է դարձել, որ բրազիլացի ֆուտբոլիստը, ըստ նոր պայմանագրի, տարեկան կվաստակի 30 մլն եվրո աշխատավարձ, որն իր մեջ ներառելու է նաև տարբեր բոնուսներ։

Նեյմարն իր ակումբից խոշոր գումար կստանա, հատկապես եթե ՊԱԺ-ն հետագայում հաղթի Չեմպիոնների լիգան։

Հիշեցնենք, որ Նեյմարը «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը համալրել է 2017 թ․։ Այդ ժամանակ ֆրանսիական ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց «Բարսելոնային» վճարեց ռեկորդային 222 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստը մինչ այս պահը «Փարիզի» կազմում անցկացրել է 112 հանդիպման՝ դառնալով 85 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023