Կամոյի տպավորիչ խաբքերն ու անցումը Կիզիլժարի դեմ խաղում🎥
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Կայրաթը» չկարողացավ կոտրել «Կիզիլժարի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը։
«Կայրաթի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, ով դրվագներից մեկում տպավորիչ տեխնիկա է ցույց տվել՝ գնդակն անցկացնելով մրցակիցներից մեկի արանքով և շրջանցելով միանգամից երկու պաշտպանի։
Հավելենք, որ «Կայրաթը» անցկացրած 10 խաղից հետո վաստակած 17 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Աստանային» զիջելով 9 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Կամո-Հովհաննիսյան, Կայրաթ, Կիզիլժար, Ղազախստանի առաջնություն