Բարսեղյանի գոլն օգնեց Աստանային դուրս գալ Ղազախստանի Սուպեր գավաթի եզրափակիչ🎥

Բարսեղյանի գոլն օգնեց Աստանային դուրս գալ Ղազախստանի Սուպեր գավաթի եզրափակիչ🎥

02/03/2021 - 18:13

Ղազախստանի Սուպեր գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Աստանան», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը , եզրափակչի ուղեգիրը վիճարկեց Կարագանդայի «Շախտյորի» դեմ։

Խաղն ընթացավ մայրաքաղաքային ակումբի փոքր առավելությամբ, որոնք հանդիպման 17-րդ րոպեին Ժարկո Տոմասևիչի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

«Շախտյորի» տղաները բավական վտանգավոր գրոհում էին և մինչև առաջին խաղակեսի ավարտ, կարող էին հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն նրանց պակասում էր դիպուկությունը։

Երկրորդ խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն այս դեպքում էլ հաջողությունը «Աստանայի» ֆուտբոլիստների կողմն էր։ Հանդիպման 73-րդ րոպեին աչքի ընկնելու հերթը Տիգրան Բարսեղյանինն էր, ով ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում և մրցակցի դարպասապահից անդրադարձած գնդակն ուղարկեց վերջինիս պաշտպանած դարպասը՝ ամրապնդելով իր թիմի առավելությունը։

Ինչպես պարզվեց հետագայում, Բարսեղյանի գոլը վերջինն էր այս խաղում․ «Աստանան» հաղթեց «Շախտյոր Կարագանդային» 2։0 հաշվով։

Այս հաղթանակի շնորհիվ «Աստանան» նվաճեց Ղազախստանի Սուպեր գավաթի եզրափակչի ուղեգիր և այնտեղ կսպասի իր մրցակցին։ Եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Տոբոլն» ու «Կայրաթը»։

Հավելենք, որ «Աստանայի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Վարազդատ Հարոյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023