Special One -ն էլ է արտասվում
Մեր օրերի ամենահաջողակ մարզիչներից մեկը՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն , վերջերս իսպանական «Մարկա» պարբերականի հետ զրույցում հիշել է ֆուտբոլային կարիերայի միակ դեպքը, երբ ինքն արտասվել է։
Դա տեղի է ունեցել 2011-12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղից հետո։ Այդ ժամանակ Առանձնահատուկ մարզիչը ղեկավարում էր Մադրիդի Ռեալը և նրա թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով պարտվեց գերմանական Բավարիային։
Սա ֆուտբոլ է և այստեղ ամեն ինչ հնարավոր է՝ Ռոնալդուն, Կական ու Ռամոսը տուգանայինի հսկաներ են, որոնք ցանկացած պահի կարող են պատժել ցանկացած մրցակցի։ Բայց նրանք էլ մարդ են ու կարող են սխալվել։ Այդ օրը միակ ամգամն էր իմ մարզչական կարիերայում, որ արտասվեցի։ Իմ օգնական Այտոր Կարանկայի հետ մեքենայով կանգ առանք իմ տան մոտ ու երկուսս էլ սկսեցինք հեկեկալ։ Շատ ծանր էր»,- նշել է Մաուրինյոն։
Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանում մադրիդցիները վաստակեցին 100 միավոր Լա Լիգայում՝ խփելով 120 և բաց թողնելով 34 գնդակ։ Իսկ Ժոզեն Ռեալի հետ այդպես էլ Չեմպիոնների լիգան չնվաճեց։
# Ժոզե Մոուրինիո, Ռեալ Մադրիդ