Թրիլլեր Բարսելոնայում. Գրանադան պատժեց Կումանի թիմին🎥
Իսպանական Լա լիգայի շրջանակում «Բարսելոնան» անցկացրեց 33-րդ տուրից հետաձգված իր հանդիպումը` սեփական հարկի տակ մրցելով «Գրանադայի» դեմ։
Հանդիպումը, ինչպես սպաավում էր, բավական ակտիվ մեկնարկեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 23-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Լեո Մեսսին «պատ» խաղարկեց Անտուան Գրիզմանի հետ, մեն-մենակ դուրս եկավ «Գրանադայի» դարպասապահ Արոն Էսկանդելի դեմ` գրավելով վերջինիս դարպասը։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Ռոնալդ Կումանի թիմը շարունակում էր ունանալ առավելություն, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն Անտուան Գրիզմանն ու Սերժի Ռոբերտոն վրիպփցին նպաստավոր դիրքերից։
Հանդիպման միջնամասում խաղը մի փոքր հանդարտվել էր, սակայն, ինչպես ամպրոպ անամ երկնքում, հյուրերը Դարվին Մաչիսի ջանքերով 63-րդ րոպեին հավասարացրին հաշիվը։
Բաց թողած գոլից անմիջապես հետո «Բարսայի» ֆուտբոլիստներն անմիջապես մեծացրին ճնշումը։ Նրանք վտանգավոր պահերը մեկը մյուսի հետևից էին անցկացնում, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում խփել հաղթական գնդակը։
Դետ ավելին` 79-րդ րոպեին Դիեգո Մարտինեսի սաներն առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ 39-ամյա հարձակվող Խորխե Մոլինան։
Շոկային իրադարձություններից հետո Կումանի թիմը չկարողացավ ուշքի գալ և փրկել հանդիպումը։
Այսպիսով, «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Գրանադայից»
Այս պարտությունից հետո «կապտանռնագույնները» մնացին 71 միավորով և շարունակում են զբաղեցնել 3-րդ հորիզոնականը` առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 2 միավոր։
71 միավոր ունի նաև «Ռեալը», սակայն հենց «արքայական» ակումբն է զբաղեցնում 2-րդ տեղը
Ինչ վերաբերում է «Գրանադային», ապա անդալուսական ակումբը վաստակեց 45 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Գրանադա, Դարվին Մաչիս, Դիեգո Մարտինես, Լա-լիգա, Լեո Մեսսի, Խորխե Մոլինա, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Կուման