Զլատան․ «Տպավորություն էր, թե առաջին խաղս է հավաքականի կազմում»
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Շվեդիայի հավաքականը սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն։
«Դեղինների» կազմում այս հանդիպմանը մասնակցեց նաև Զլատան Իբրահիմովիչը, ով գրեթե 5 տարվա դադարից հետո կրկին հրավիրվել է ազգային հավաքական` խաղադաշտում անցկացնելով 84 րոպե։
Խաղից հետո 39-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․
«Զգացողություններս հիանալի են։ Տպավորություն էր, թե հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն էր․․․ շատ ադրենալին։
Կարծում եմ՝ շատ ավելին կարող էի անել, սակայն, ամենակարևորն այն է, որ հաղթեցինք»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Շվեդիայի ազգային հավաքական, Վրաստանի հավաքական