Իբրայի վերադարձը․ շվեդները հաղթեցին Վրաստանի հավաքականին🎥

Իբրայի վերադարձը․ շվեդները հաղթեցին Վրաստանի հավաքականին🎥

26/03/2021 - 02:06

Աշխարհի 2022 թվականի որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Շվեդիայի հավաքականը B խմբում մրցեց Վրաստանի հավաքականի դեմ։

Այս հանդիպումն ուշադրության է արժանի այն պատճառով, որ գրեթե 5 տարի անց Շվեդիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ Զլատան Իբրահիմովիչը։

Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա առաջին կեսում «տրե կունիրն» ուներ տարածքային շոշափելի առավելություն և 35-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը․ Իբրահիմովիչի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Կլաեսոնը։

Ինչ վերաբերում է Վրաստանի հավաքականին, ապա հյուրերը նախքան բաց թողած գնդակը կարող էին բացել խաղի հաշիվը։ Գրիգոլ Չաբրաձեն մեն-մենակ դուրս եկավ շվեդների դարպասապահ Քրիստոֆեր Նորդֆելդի դեմ, սակայն այդ մենապայքարում չկարողացավ հաղթող դուրս գալ։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին սկանդինավների նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսն էլ գրեթե ամբողջությամբ անցավ հավասար պայքարում, ինչը թույլ տվեց Յանե Անդերսոնի սաներին խաղը մոտեցնել հաղթական ավարտին։

Այսպիսով, Շվեդիայի հավաքականը հաղթեց 1։0 հաշվով և միանգամից գլխավորեց B խումբը, քանի որ զուգահեռաբար ընթացած Իսպանիա – Հունաստան խաղում գրանցվեց 1։1 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023