Հալանդ․ «Մեսսին և Ռոնալդուն, գուցե, պատմության լավագույն ֆուտբոլիստներն են»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի մասին․
«Այս պահին ես մտածում եմ միայն իմ մասին և ձգտում եմ դառնալ ավելի ու ավելի լավը։ Խոսելով Մեսսիի և Ռոնալդուի մասին՝ կարող եմ ասել, որ նրանք, գուցե, պատմության լավագույն ֆուտբոլիստներն են։
Ես դեռ սովորելու շատ բան ունեմ, որպեսզի դառնամ այնպիսին, ինչպիսին նրանք են»,- ասել է նորվեգացի ֆուտբոլիստը Dagbladet-ին տված հարցազրույցում, որն էլ մեջբերում է Football Italia-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբի կազմում բոլոր խաղերի շրջանակում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս