Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական վրիպումը Կրոտոնեի դեմ խաղում🎥

Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական վրիպումը Կրոտոնեի դեմ խաղում🎥

23/02/2021 - 11:43

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ (3:0)։

Հանդիպման 29-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն հարձակման աջ եզրից Ֆեդերիկո Կիեզայի կատարած փոխանցումից հետո պորտուգալացի ֆուտբոլիստն ընդամենը 1-2 մետր հեռավորությունից չկարողացավ դիպուկ հարվածով գնդակն ուղարկել Ալեքս Կորդացի պաշտպանած դարպաս։ 36-ամյա հարձակվողի հարվածը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գիծը։

Հավելենք, որ նախքան ընդմիջման գնակը Կրիշն ուղղեց իր սխալը և աչքի ընկավ երկու անգամ՝ դառնալով դուբլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023