Յուվենտուսը ցանկանում է իր հարձակվողին ևս մեկ մրցաշրջան պահել ակումբում
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Յուվենտուսը» ցանկանում է իր շարքերում ևս մեկ տարի տեսնել կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատային։
Նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին թուրինյան ակումբը «Ատլետիկոյից» վարձակալեց Մորատային 10 մլն եվրոյի դիմաց մինչև մրցաշրջանի ավարտ։
Պայմանագրում առկա է կետ, համաձայն որի «բյանկոներիները» կարող են գնել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, սակայն «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություններ է վարում հարձակվողի վարձակալությունը ևս մեկ տարով երկարաձգելու շուրջ և պատրաստ է դրա դիմաց մադրիդյան ակումբին ևս 10 մլն եվրո վճարել, որից հետո միայն բանակցել Մորատայի տրանսֆերային իրավունքները 35 մլն եվրոյով գնելու շուրջ։
Տեղեկացնենք, որ «Յուվենտուսը» վարձակալել է Մորատային մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «ծեր սինյորայի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Ալվարո Մորատա, Ատլետիկո Մադրիդ, Յուվենտուս, տրանսֆերներ