Պաշտոնական․ Ալվարո Մորատան վերադարձավ Յուվենտուս

Պաշտոնական․ Ալվարո Մորատան վերադարձավ Յուվենտուս

23/09/2020 - 11:57

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը խաղացողին վարձակալել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց կվճարի 10 մլն երվո։ Վարձակալության ավարտից հետո «բյանկոներիները» իրավունք կունենան ևս 45 մլն եվրո վճարելու դեպքում գնել խաղացողի տրանսֆերային ամբողջական իրավունքները, ինչից հետո կողմերի միջև կկքվի 3 տարվա պայմանագիր, իսկ 27-ամյա հարձակվողի աշխատավարձը կկազմի 7․5 մլն եվրո։

Նոր ակումբի կազմում իսպանացի հարձակվողը հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան 2014-16 թվականներին «Յուվենտուսի» կազմում արդեն հանդես եկել է։ Այդ ընթացքում նա անցկացրել է 93 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023