Լայպցիգը Յունայթեդին ուղարկում է Եվրոպա լիգա🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
«Ցլերի» համար հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեց, քանի որ 2-րդ րոպեին Անխելինիոն, իսկ 13-րդ րոպեին Ամադու Այդարան գրավեցին Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։
Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսը Յուլիան Նագելսմանի սաները գրեթե կատարյալ անցկացրին և նույնիսկ 30-րդ րոպեին երրորդ անգամ գրավեցին մրցակցի դարպասը, սակայն Վիլի Օրբանի խփած գոլը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվեց։
«Յունայթեդը», հասկանալով, որ այևս կորցնելու բան չունի, երկրորդ խաղակեսում նետվեց առաջ, որպեսզի փրկի խաղը։ Միայն Բրունո Ֆերնանդեշը երկու անգամ աչքի ընկնելու լավ պահ ուներ։ Նրա հարվածներից մեկից հետո Պիտեր Գուլաչին փրկեց իր թիմին, մեկ անգամ էլ ՝ գնդակը դիպավ դարպասաձողին։
Գրոհեցին «կարմիր սատանաները», սակայն 69-րդ րոպեին իր թիմի առավելությունը եռապատկեց Ջասթին Կլույվերտը՝ օգտվելով «ՄՅՈՒ»-ի պաշտպանների և Դե Խեայի անհասականալի գործողություններից։
Բաց թողած երրորդ գոլից հետո Օլե-Գունար Սուլշերի թիմի գրոհները նմանվեցին «պաշարման»։ «Յունայթեդի» ֆուտբոլիստները վտանգավոր գրոհը վտանգավոր գրոհի հետևեցին էին անցկացնում, ինչն էլ տվեց իր պտուղները։ 80-րդ րոպեին Իբրահիմա Կոնատեն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը, իսկ 82-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Պոլ Պոգբան՝ հույսեր արթնացնելով իր թիմի մոտ։
Խփած երկու գոլերից հետո մանկունյական ակումբը մեծ ուժերով գրոհում էր, քանի որ խփած երրորդ պատասխան գնդակը նրանց դուրս կբերեր մրցաշարի 1/8 եզրափակիչ, սակայն անլգիական ակումբին փրկել խաղը, ոչ կերպ չհաջողվեց։
Այսպիսով, «Լայպիցիգը» ծանրագույն խաղում հաղթեց 3։2 հաշվով և մանկունյական ակումբին ուղարկում է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ, իսկ «ցլերը» պայքարը կշարունակեն ՉԼ փլեյ-օֆֆ փուլում։
Ինչպես գիտեք, այս հանդիպմանը զուգահեռ H խմբում պետք է կայանար ՊՍԺ – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպումը, սակայն այդ խաղը ռասիստական սկանդալի պատճառով անարոշ ժամանակով դադարեցվել է։
Անկախ այդ հանդիպման արդյունքից ՊՍԺ-ն նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր, քանի որ անհատական խաղերում առավելություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Կողմերն ունեն 9-ական միավոր, իսկ «Լայպցիգը» ներկա պահին 12 միավորով բարձրացավ 1-ին հորիզոնական։ Եթե ՊՍԺ – «Բաշակշեհիր» հանդիպումը, ամեն դեպքում, վերսկսվի, իսկ փարիզյան ակումբը հաղթի, ապա Թոմաս Տուխելի սաները խմբում կգրավեն 1-ին տեղը, քանի որ անհատական խաղերում առավելություն ունեն նաև «Լայպցիգի» նկատմամբ։
# Ամադու Այդարա, Անխելինիո, Բրունո Ֆերնանդեշ, Իստամբուլ Բաշակշեհիր, Լայպցիգ, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Պոլ-Պոգբա, ՊՍԺ, Ջասթին Կլյուվերտ