Ֆերենցվարոշը քիչ էր մնում Թուրինում խոշոր անակնկալ մատուցեր🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Յուվենտւսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային ծանր հաղթանակ տարավ «Ֆերենցվարոշի» նկատմամբ։
Հանդիպումը բավականին անսպասելի մեկնարկեց «Յուվեի» համար, քանի որ հունգարական ակումբը 19-րդ րոպեին Մյուրտո Ուզնուիի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։
Բաց թողած գոլից հետո Անդրեա Պիռլոյի սաները տիրեցին նախաձեռնությանը և 35-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պատասխան գնդակը՝ հաշիվը դարձնելով 1։1։
Երկրորդ խաղակեսում թուրինյան ակումբի առավելությունն ավելի ակնհյատ էր, սակայն միայն 90+2-րդ րոպեին կարողացավ խփել հաղթական գնդակը, որը խփեց Ալվարո Մարոտան։
Այսպիսով, «Յուվենտուսը» այս հաղթանակից հետո վաստակեց 9 միավոր G խմբի շրջանակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Ֆերենցվարոշը» 1 միավորով վերջինն է։
Վերջում հավալենք, որ «բյանկոներիները» խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգիր։
# Ալվարո Մորատա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ