Արսենալը կրկին հաղթում է գրանդ ակումբի🎥

Արսենալը կրկին հաղթում է գրանդ ակումբի🎥

02/11/2020 - 00:24

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալին»։

Կողմերի միջև առաջին խաղակեսը, մեղմ ասած, անցավ անհետաքրքիր պայքարում, սակայն «Արսենալն» ուներ առավելություն, սակայն այդ առավելությունը միայն երկրորդ կեսում կարողացավ վերածել խփած գոլի։

69-րդ րոպեին Պոլ Պոգբան Հեկտոր Բելերինի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց։ Հանդիպման մրցավար Մայք Դինը նշանակեց 11 մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով էլ բացեց խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից հետո «կարմիր սատանաները» փորձեցին փրկել խաղը, սակայն չստացվեց։

Այպսիսով, «զինագործները» հաղթեցին 0։1 հաշվով և վաստակած 12 միավորով զբաղեցնում են 9-րդ հորիզոնականը, իսկ «Յունայթեդը» 7 միավորով 15-րդն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023