Լեսթերը ցանկանում է վարձակալել Բարսելոնայի նորեկին
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «Բարսելոնայի» նորեկ Ֆրնասիսկո Տրինկաոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Լեսթերի» կազմում։
Աղբյուր փոխանցմամբ՝ «աղվեսները» ցանկանում են երկու տարով վարձակալել 20-ամյա պորտուգալացի վինգերին՝ հետագայում 50 մլն եվրոյով խաղացողի անմիջական տրանսֆերային իրավունքը գնման իրավունքով։
Ավելի վաղ Diaro Sport-ը տեղեկացնում էր, որ անգլիական ակումբներից մեկը պատրաստ է Տրինկաոյի համար վճարել 60 մլն եվրո, սակայն կատալոնական ակումբը մերժել է այդ առաջարկը, քանի որ հույս է դնում խաղացողի վրա։
Չնայած այ բանին, որ «Բարսելոնան» հույս է դնելու խաղացողի վրա, հավանական է, որ ակումբը դիտարկի խաղացողին վաճառելու տարբերակը, քանի որ ֆինանսական միջոցների կարիք ունի։
Հիշեցնենք, որ Ֆրանսիսկո Տրինկաոն «բլաուգարանասի» ֆուտբոլիստ դարձել է սույն թվականի հունվարին։ «Կապտանռնագույնները» նրա տրանսֆերի դիմաց պորտուգալական «Բրագային» վճարել են 31 մլն եվրո, սակայն նրան թողել են հարազատ ակումբում, և նա մրցաշրջանը շարունակել է հանդես գալ «Բրագայի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարարերի շրջանակում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Բրագա, Լեսթեր, տրանսֆերներ, Ֆրանսիսկո Տրինկաո