Բավարիայի պաշտպանն իր ծառայություններն է առաջարկել Բարսելոնային
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ավստրիացի եզրային պաշտպանն իր ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբին, որտեղ կցանկանար հանդես գալ կարիերայի վերջնամասում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ է հավանական, որ այդ գործարքը կկայանա այս ամռանը, սակայն, բացառված չէ, որ 28-ամյա պաշտպանը 2021 թվականի ամռանը անվճար կտեղափոխվի «Բարսելոնա», քանի որ հաջորդ տարի նա դառնալու է ազատ գործակալ։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» նույնպես դեմ չէ ձեռք բերել Դավիդ Ալաբային, քանի որ արդեն երկու տարի է ցանկանում է նրան գնել, սակայն չի ստացվում։ «Բլաուգրանասի» մարզչական շտաբն էլ բարձր է գնահատում Ալաբայի հնարավորությունները, քանի որ նա հանդես է գալիս ինչպես պաշտպանության ձախ եզրում, այնպես կենտրոնում և հենակետային գոտում։
Ալաբան երբեք չի թաքցրել, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն «Բավարիան» ցանկանում է պահպանել իր սանին, բայց վերջրես ամեն ինչ փոխվել է, քանի որ կողմերը կարծես թե համաձայնության չեն հասնում նոր պայամանգրի հարցում։ Բանակցությունները փակուղի են մտել։ Խաղացողի գործակալ Պինի Զահավին պահանջում էր տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ, սակայն մյունխենյան ակումբի ղեկավարներին այդ պայմանը դուր չի եկել։
Ալաբան իր հերթին կարծես թե դեմ չէ նոր մարտահրավերներ ընդունելուն։ Հաղորդվում է, որ խաղացողի հայրն արդեն կապվել է «Բարսելոնայի» ղեկավարների հետ՝ առաջարկելով որդու ծառայությունները, քանի որ տեղյակ էր, որ կատալոնական ակումբն ուշադիր հետևում է «Բավարիայի» քայլերին ավստրիացի խաղացողի հարցում։
Նշենք, որ Դավիդ Ալաբան «Բավարիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Բարսելոնա, Դավիդ Ալաբա, Պինի Զահավի, տրանսֆերներ