Football365-ը ներկայացրել է ամենագերագնահատված ֆուտբոլիստների տասնյակը
Բրիտանական Football365 պարբերականը ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենագերագնահատված ֆուտբոլիստների տանսյակը։
Ըստ պարբերականի՝ ֆուտբոլի պատմության ամենագերագնահատված ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» լեգենդար հարձակվող Պելեն է։
Պելեին հաջորդել է Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային կիսապաշտպան Դավիդ Ժինոլան, ով հանդես է եկել անգլիական մի շարք ակումբներում («Տոտենհեմ», «Էվերտոն», «Աստոն Վիլլա», «Նյուքասլ»):
«Լավագույն» եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» նախկին ձախ պաշտպան Ռոբերտո Կառլոսը։
Տասնյակում տեղ են գտել նաև հետևյալ ֆուտբոլիստները, որոնց ներկայացնում ենք ըստ պարբերականի առաջարկած հերթականության․
4․ Կլոդ Մակելելե (Ֆրանսիայի հավաքական, «Ռեալ», «Չելսի»)
5. Գեորգի Կինկլաձը («Մանչեսթեր Յունայթեդ», «Այաքս»)
6. Ֆիլիպե Կոուտինիո (Բրազիլիայի հավաքական, «Բավարիա»/«Բարսելոնա»)
7. Նեյմար (Բրազիլիայի հավաքական, ՊՍԺ)
8. Պոլ Սքոուլզ (Անգլիայի հավաքական, «ՄՅՈՒ»)
9. Հիդետոշի Նակատա (Ճապոնիայի հավաքական, «Պարմա», «Ռոմա», «Ֆիորենտինա»)
10. Հալկ (Բրազիլիայի հավաքական, «Շանհայ ՍՊԻԳ»)
# Այաքս, Անգլիայի հավաքական, Բավարիա, Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Գեորգի Կինկլաձե, Դավիդ Ժինոլա, Կլոդ Մակելելե, Հալկ, Հիդետոշի Նակատա, Ճապոնիայի հավաքական, Մանչեսթեր-Յունայթեդ, Նեյմար, Շանհայ ՍՊԻԳ, Չելսի, Պարմա, Պելե, Պոլ Սքոուլզ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ռոբերտո Կառլոս, Ռոմա, Սանթոս, Ֆիլիպե Կոուտինիո, Ֆիորենտինա, Ֆրանսիայի հավաքական