Մանչեսթեր Սիթիի ղեկավարները զարմացած են Լիվերպուլի քայլից
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները զարմացած են, որ «Լիվերպուլը» դեմ է արտահայտվել «քաղաքաբնակներին» Չեմպիոնների լիգայից որակազրման փաստին։
Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, «Լիվերպուլը» ԱՊԼ-ի թոփ 10 ակումբներից ութի հետ միասին (բացառությամբ՝ «Սիթիի» և «Շեֆիլդ Յունայթեդի») դիմել են Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան, որպեսզի չեղարկվի «Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը, իսկ «երկնագույնների» ղեկավարները զարմացած են, որ այդ ակումբների շարքում եղել է նաև իրենց հիմնական հակառակորդը։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթիին» երկու տարով զրկել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։
# ԱՊԼ, Եվրոպա-լիգա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա