ՈՒԵՖԱ-ն հաջորդ մրցաշրջանում փոփոխությունների կենթարկի «խաղից դուրս» իրավիճակի օրենքը
Հաջորդ մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում «խաղից դուրս» իրավիճակի գիծը կլինի ավելի լայն։ Այս մասին հայտնել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
«Մեկ սանտիմետրանոց «խաղից դուրսը» դա «խաղից դուրս» չէ։ Պետք է տեղի ունենա ակնհայտ խախտում, որպեսզի անհրաժեշտ լինի VAR-համակարգի կիրառումը։ Ավելի «հաստ» գծերի անհրաժեշտություն չկա, քանի որ գծերը սուբյեկտիվ են նկարվում։ Ճիշտ է՝ ներկայիս համակարգը իդեալական չէ և մեկ սխալ որոշումը կարող է փչացնել որևէ թիմի մրցաշրջանը։ Ձեռքով խաղը նույպես խնդիր է, սակայն ներկայումս հստակ չգիտեմ, թե ինչպես այն կարելի է լուծել։ Մենք այս հարցրեը մրցավարների հետ շատ ենք քննարկում»,- ՈՒԵՖԱ-ի նախագահի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Նշվում է, որ նոր օրենքները, հավանական է, որ սկսեն կիրառվել արդեն ԵՎՐՈ-2020-ից սկսած։
# Ալեքսանդր-Չեֆերին, ԵՎՐՈ-2020, ՈւԵՖԱ