«Ռեալը» սահմանել է Վինիսիուսի տրանսֆերային արժեքը
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է ESPN-ը։
Կողմերը նոր պայմանագրի կնքման հարցում մի շարք անհամաձայնություններ ունեն։ «Արքայական ակումբը» բրազիլացի ֆուտբոլիստին պատրաստ է վճարել տարեկան 22 միլիոն եվրո աշխատավարձ, այնինչ Վինիսիուսն ուզում է ստանալ 30 միլիոն։
Բացի դա, 26-ամյա եզրայինը նոր պայմանագրի ստորագրումից հետո ուզում է ամբողոջությամբ տնօրինել իր հեղինակային բոլոր իրավունքներին, ինչպես Կիլիան Մբապեն։
«Ռեալը» մտադիր չէ բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջն ու մտադիր է նրա տրանսֆերը վաճառել, եթե վճարվի 150 միլիոն եվրո։ Վինիսիուսի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։
Ձախ վինգերի ու «Լոս Բլանկոսի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018թ. հուլիսից, 375 խաղում խփել է 128 գոլ, կատարել 100 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Արսենալ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, տրանսֆերներ