Անգլիական գրանդը դիտարկում է Վինիսիուսին ձեռք բերելու տարբերակը
«Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսի ծառայություններով, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
«Զինագործները» բրազիլացի ֆուտբոլիստի տրասնֆերը գնելու տարբերակներ են ուսումնասիրում։
Լոնդոնյան գրանդը դեռ բանակցություններ չի սկսել «Ռեալի» հետ, բայց ակումբի ղեկավարները թույլատրել են 26-ամյա ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը։
Այդ գործարքի կայացումը մեծապես կախված է Վինիսիուսի` «Արքայական ակումբի» հետ պայմանագրի երկարաձգման գործընթացից։ Կողմերի ներկայիս համաձայնագիրը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։
Մադրիդյան գրանդը չի ուզում, որպեսզի ակումբի առաջատարներից մեկը հեռանա անվճար։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018թ. հուլիսից, 375 խաղում խփել է 128 գոլ, կատարել 100 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm