Մանչեսթեր Սիթին կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից
Ինչպես տեղեկացնում է The Guaridan-ը, Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից։
Խնդիրն այն է, որ «քաղաքաբնակները» խախտել են ֆինանսական fair play-ի կանոնները՝ սխալ տեղեկատվություն հաղորդելով իրենց գովազդային եկամուտների մասին։
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները թաքցրել են 180 մլն եվրոյից ավել կորուստը, ինչը գերազանցում է ֆինանսական Fair play-ով հատկացված 45 միլիոնը։ Գովազդային շատ պայմանագրեր կնքվել են ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրի հետ կապված ընկերությունների հետ։
«Մանչեսթեր Սիթին» նախորդ տարիներին ևս կանգնել է նմանատիպ խնդիրների առջև, սակայն ՈՒԵՖԱ-ի կողմից որևէ լուրջ պատժի չի արժանացել։
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն այս գործով դեռ որոշում չի կայացրել: Հարցը կարող է քննվել Մարզական միջազգային արբիտրաժային դատարանում: