ԱԱ-2026. Պորտուգալիան 90+4-ին թրիլերային հաղթանակ կորզեց Խորվաթիայից` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի կենտրոնական դիմակայությունում Պորտուգալիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի թիմի նկատմամբ։
Հաշիվը 53-րդ րոպեին բացեց խորվաթների 37-ամյա վետերան վինգեր Իվան Պերիշիչը։
68-րդ րոպեին պորտուգալացիներից հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Կրիշտիանու Ռոնալդուն` աչքի ընկնելով 11-մետրանոցից։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայի առաջին գոլը խփեց Մունդիալների փլեյ-օֆֆ-ում։
Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց 90+4-րդ րոպեին ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը հաղթանակ կորզեց Պորտուգալիայի թիմի համար։
90+13-րդ րոպեին Յոշկո Գվարդիոլը նորից հավասարեցրեց հաշիվը, բայց «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանի գոլը գլխավոր մրցավար Էսպեն Էսկոսը չեղարկեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 6-ին կմրցի Իսպանիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml