«Արսենալը» հետաքրքրված է 22 գոլ ու 29 ասիստ գրանցած ֆուտբոլիստի ծառայություններով
«Արսենալը» հետաքրքրված է «Բրյուգեի» վինգեր Խրիստոս Ցոլիսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Զինագործները» հույն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար առաջին քայլերն է ձեռնարկել` նախնական բանանկցություններ սկսելով ինչպես ակումբի, այնպես էլ խաղացողի ներկայացուցիչների հետ։
Ցոլիսը ձախ վինգերի դիրքի ամրապդնման «Արսենալի» միակ թեկնածուն չէ։ Լոնդոնյան գրանդի այլընտրանքային տարբերակներն են Բրեդլի Բարկոլյան (ՊՍԺ) և Մորգան Ռոջերսը («Ասթոն Վիլա»)։
Լրագրող Դավիդ Օրնշտեյնի տվյալներով` «Բրյուգեն» Ցոլիսի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 40 միլիոն եվրո
24-ամյա եզրայինն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 52 խաղում 22 գոլ ու 29 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml