«Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը` ըստ Goal-ի
«Բավարիայի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտն է, գրում է Goal-ը։
Անգլիացի ֆուտբոլիստին հաջորդում են Ուսման Դեմբելեն (ՊՍԺ, Ֆրանսիա) և Դեկլան Ռայսը («Արսենալ», Անգլիա)։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև համապատասխանաբար Լամին Յամալը («Բարսելոնա», Իսպանիա), Մայքլ Օլիսեն («Բավարիա», Ֆրանսիա), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ, Վրաստան), Վիտինիան (ՊՍԺ, Պորտուգալիա), Լուիս Դիասը («Բավարիա», Կոլումբիա) և Գաբրիել Մագալյաեսը («Արսենալ», Բրազիլիա)։
Մրցանակի 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի», Արգենտինա) 12-րդն է, իսկ 5-ակի դափնեկիր Կրշտիանու Ռոնալդուն («Ալ Նասր», Պորտուգալիա)` 13-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ballon d'Or, Գաբրիել, Դեկլան-Ռայս, Լամին Յամալ, Լեո Մեսսի, Լուիս Դիաս, Խվիչա Կվարացխելիա, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Հարի Քեյն, Մայքլ Օլիսե, Ոսկե-գնդակ, Ուսման-Դեմբելե, Վիտինիա