Սելարայանի «Բելգրանոն»` Արգենտինայի չեմպիոն 🎥/📸
«Բելգրանոն» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Արգենտինայի չեմպիոն` հաղթելով առաջնության ամառային մրցաշարը` Ապերտուռան։
Ապերտուռայի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Կորդոբան ներկայացնող ակումբը 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ լեգենդար «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ։
Կորդոբայի «Մարիո Կեմպես» ստադիոնում կայացած խաղում «Ռիվերը» առավելության էր հասնում նախ` 1:0, ապա` 2:1, բայց Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը խաղավերջում տպավորիչ combeck արեց` գոլեր խփելով 85-րդ ու 88-րդ րոպեներին։
«Բելգրանոյից» դուբլ գրանցեց Նիկոլաս Ֆեռնանդեսը։ Գոլ խփեց նաև Լեոնարդո Մորալեսը, որը եզրափակեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանի արդյունավետ փոխանցումը։
33-ամյա Սելարայանն Ապերտուռայի ավարտված մրցաշրջանի 18 խաղում խփեց 4 գոլ, կատարեց 2 ասիստ։
«Ռիվերից» աչքի ընկան Ֆակունդո Կոլիդիոն ու Տիագո Գալվանը։
«Բելգրանոն» նաև պատմության մեջ առաջին նվաճեց Լիբերտադորեդի գավաթի խաղարկության խմբային փուլի ուղեգիր։
Արգենտինայի առաջնության աշնանային հատվածը` Կլասուսուրան կմեկնարկի հուլիսի 27-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ապերտուրա, Արգենտինայի առաջնություն, Բելգրանո, Լիբերտադորեսի գավաթ, Լուկաս Սելարայան, Նիկոլաս Ֆեռնանդես, Ռիկարդո Զելինսկի, Ռիվեր Փլեյթ