Պաշտոնական. Բեռնարդու Սիլվան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» 🎥
Պաշտոնական. Բեռնարդու Սիլվան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» 🎥
06/04/2026 - 12:19

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Պեպեյն Լեյնդերսը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թիմի ավագ Բեռնարդու Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։

«Անհնար է փոխարինել Բեռրանդուին մեկ այլ ֆուտբոլիստով, քանի որ այդպիսք չկան. նա յուրահատուկ է։ Նա վերահսկում է խաղը, տեղաշարժվում դաշտում, որոշումներ կայացնում։ Դժվար կլինի, բայց, ինչպես ասացի, երբ նա չի խաղում, ակնհայտ տարբերություն է երևում։

Յուրաքանչյուր լավ պատմություն մի օր ավարտվում է։ Հուսով եմ` նա կվայելի վերջին ամիսն ակումբում։ Մնացել է անցկացնել 6 խաղ. պետք է արժանի հրաժեշտ տանք Սիլվային։ Նա արժանի է այդ ուշադրությանը»,- ասել է նիդերլանդցի մասնագետը։

Սիլվայի պայմանագիրը կավարտվի 2026թ. հուլիսի 1-ին։ Կողերը չեն երկաարձգի այն. 31-ամյա վինգերը մանկունիական գրանդից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

Պորտուգալացի ֆուտբոլիստը «Սիթիում» հանդես է գալիս 2017թ. հուլիսից, 450 խաղում խփել է 76 գոլ, կատարել 77 ասիստ, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026