Անգլիայի գավաթ. «Արսենալը» սենսացիոն պարտություն կրեց` ավարտելով պայքարը 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Արսենալը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնից»։
«Սրբերից» հաշիվը 35-րդ րոպեին բացեց Ռոս Ստյուարտը։ 68-ին «զինագործների» պատասխան գնդակը խփեց Վիկտոր Դյոկերեշը։
Խաղավերջում` 85-րդ րոպեին, տանտերերին հաղթանակ պարգևեց Շի Չարլզը։
Այսպիսով, «Սաութհեմփթոնը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, իսկ «Արսենալը» մրցաշարում ավարտեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml