Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը երկու դեղին քարտ է ստացել, բայց չի հեռացվել դաշտից 🎥
Անգլիա – Ուրուգվայ (1:1) ընկերական խաղում յուրահատուկ դրվագ է գրանցվել։
Ուրուգվայցների կիսապաշտպան Մանուել Ուգարտեն երկու դեղին քարտ է ստացել, բայց չի հեռացվել խաղադաշտից։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կոպիտ խախտումների համար զգուշացվել է նախ` 70-րդ րոպեին, ապա` 87-ին։
Հանդիպման գլխավոր մրցավար Սվեն Յաբլոնսկին, հավանաբար, մոռացել է, որ 24-ամյա ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտն է ցույց տվել։
Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան, հասկանալով տեղի ունեցածը, անմիջապես փոխարինել է Ուգարտեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml