Պաշտոնական. «Սևիլիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Պաշտոնական. «Սևիլիան» նոր գլխավոր մարզիչ ունի
25/03/2026 - 11:20

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Գարսիա Պլասան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։

53-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ալավեսը», «Մալյորկան», «Վիլյառեալը», «Խետաֆեն», «Լևանտեն», «Էլչեն» և այլ ակումբներ։ Նա աշխատել է նաև Մերձավոր Արևելքում` գլխավորելով «Բանի Յասը» (ԱՄԷ) և «Ալ Շաբաբը» (Սաուդյան Արաբիա)։

«Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 29 խաղում 31 միավոր է վաստակել ու 15-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026