Պաշտոնական. «Սևիլիան» հեռացրեց գլխավոր մարզչին 📸
«Սևիլիան» Մաթիաս Ալմեյդային ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անդալուզյան ակումբն արգենտինացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 32 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի, կրել 15 պարտություն։
«Բլանկուռիխոսը» Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 31 միավոր է վաստակել ու 15-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml