«Շատ ուժեղ խաղացող է». Արշավինը` Սպերցյանի մասին
«Արսենալի», Սանկտ Պետեբուրգի «Զենիթի», Ռուսաստանի ագզային հավաքականի լեգենդար, նախկին վինգեր Անդրեյ Արշավինը խոսել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի մասին, հայտնում է «Матч ТВ»-ն։
«Սպերցյանն արդեն քանի տարի է կայուն ցույց է տալիս իր մակարդակը։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա շատ ուժեղ խաղացող է, որը, հավանաբար, արդեն գերազանցել է այն լիգայի մակարդակը, որտեղ հանդես է գալիս»,- ասել է Արշավինը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 31 խաղում 12 գոլ ու 16 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անդրեյ Արշավին, Արսենալ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Ռուսաստանի հավաքական, ՌՊԼ