35 ֆուտբոլիստ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական 📸
35 ֆուտբոլիստ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական 📸
20/03/2026 - 15:05

Թոմաս Տուխելը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։

«Երեք առյուծների» գլխավոր մարզիչը հայտացուցակում ընդգրկել է հետևյալ 35 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»), Արոն Ռամսդեյլ («Նյուքասլ»), Ջեյսոն Սթիլ («Բրայթոն»)։

Պաշտպաններ – Դեն Բերն, Լյուիս Հոլ, Տինո Լիվրամենտո (բոլորը` Նյուքասլ»), Մարկ Գեհի, Նիկո Օ’Ռայլի, Ջոն Սթոունզ (բոլորը` «Մանչեսթեր Սիթի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Հարի Մագուայեր («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջարել Քուանսա («Բայեր», Գերմանիա), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»), Ֆիկայո Թոմորի («Միլան», Իտալիա)։

Կիսապաշտպաններ – Էլիոթ Անդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ջեյմս Գարներ («Էվերթոն»), Ջորդան Հենդերսոն («Բրենթֆորդ»), Քոբի Մեյնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ադամ Ուորթոն («Քրիսթալ Փելաս»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»)։

Հարձակվողներ – Ջարոդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Լիդս»), Էբերեչի Էզե, Բուկայո Սակա, Նոնի Մադուեկե (բոլորը` «Արսենալ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Քոուլ Պալմեր («Չելսի»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա», Իսպանիա), Դոմինիկ Սոլանկե («Տոտենհեմ»)։

Անգլիացիները մարտի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ուրուգվայի, իսկ մարտի 31-ին` Ճապոնիայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026