Պաշտոնական. Թեմի Աբրահամը վերադարձավ Անգլիա 📸
Պաշտոնական. Թեմի Աբրահամը վերադարձավ Անգլիա 📸
27/01/2026 - 23:14

«Ասթոն Վիլան» «Բեշիկթաշից» գնել է հարձակվող Թեմի Աբրահամի տրանսֆերը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` «Վիլան» 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 21 միլիոն եվրո։

Անգլիացի հարձակվողը «Բեշիկթաշում» էր 2025թ. հուլիսից, 26 խաղում խփել է 13 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Աբրահամը «Ասթոն Վիլայում» հանդես է եկել նաև 2018/19 մրցաշրջանում` 40 խաղում գրանցելով 26 գոլ ու 3 ասիստ։ Նա անգլիական ակումբներից խաղացել է նաև «Չելսիում», «Բրիսթոլ Սիթիում» ու «Սուոնսիում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025