Դենիս Նևեդրովը խուսափել է լուրջ պատժից  🎥
Դենիս Նևեդրովը խուսափել է լուրջ պատժից 🎥
25/01/2026 - 15:18

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովը խուսափել է լուրջ պատժից ու կմասնակցի Չեխիայի թիմի դեմ Եվրո-2026-ի B խմբի երկրորդ տուրի հանդիպմանը։

Մրցաշարի առաջին տուրում Ուկրաինայի թիմի նկատմամբ տարած պատմական հաղթանակից (2:1) հետո 31-ամյա ֆուտզալիստը հայտնվել էր լուրջ սկանդալի եզրին։

Ուկրաինացիներն ՈՒԵՖԱ-ին բողոք էին ներկայացրել, թե Նևեդրովը հանդիպման ավարտից հետո տեսախցիկների առջև վիրավորական արտահայտություն է թույլ տվել։

Մասնավորապես, ուկրաինացիները պնդում էին, թե ռուսական «Տյումենի» ունիվերսալն ասել է «лох» (Խմբ.` ժարգոնային բառ, որը թարգմանաբար նշանակում է «հիմար»)։

ՀՖՖ-ն ստեղծված իրավիճակում հանդես էր եկել հայտարարությամբ.

«Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և ընթացքում տեղի ունեցածը:

ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ` ըստ որոնց ուկրաինական կողմի բողոքի պնդումներն անհիմն են: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»։

Համացանցում տարածված տեսանյութերից հասկացվում է, որ Նևեդրովն ասել է ոչ թե «лохи» և այլ «вазi Украина»` «վազի՛ր, Ուկրաինա»։

ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեի նախնական որոշմամբ Նևեդրովը որակազրկվել էր 1 խաղով։ ՀՖՖ-ի բողոքարկումից հետո, սակայն, որոշումը փոխվել է։

31-ամյա ֆուտզալիստը մեկ տարի պայմանական պատիժ է ստացել։ Այդ ընթացքում եթե նմանատիպ այլ միջադեպ գրանցվի, նա կորակազրվի երկու խաղով։

Այսպիսով, Նևեդրովը կկարողանա մասնակցել Չեխիայի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 25-ին, մեկնարկը` ժամը 16:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025