Պաշտոնական. Արտակ Դաշյանը վերադարձել է «Փյունիկ» 📸
«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
36-ամյա ֆուտբոլիստը «նռնագույնների» կամզում հանդես է եկել նաև 2022-24 թվականներին, 98 խաղում խփել է 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։
Դաշյանի նախորդ ակումբը «Նոան» էր, որտեղ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից` 31 խաղում գրանցելով 1 գոլ ու 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արտակ Դաշյան, Հայաստանի-հավաքական, ՀՊԼ, Նոա, տրանսֆերներ, Փյունիկ