«Նոայի» դարպասապահը կմասնացկի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը 🎥
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն ընդգրկվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության` Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության համար նախատեսված հայտացուցակում։
Մրցաշարը կանցկացվի Մարոկկոյում դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը։
ԿԴՀ-ն մրցաշարի D խմբում է։ Սեբաստյեն Դեսաբրի գլխավորած թիմը դեկտեմբերի 23-ին կմրցի Բենինի, դեկտեմբերի 27-ին` Սենեգալի, իսկ դեկտեմբերի 30-ին` Բոցվանայի հավաքակի դեմ։
26-ամյա Ֆայուլուն հավաքականում մասնակցել է 2 հանդիպման։ Վերջերս նա Նիգերիայի հավաքականի դեմ հանդիպնան հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում փոխարինման դուրս գալուց հետո հերոսացավ` օգնելով ԿԴՀ-ին դուրս գալ աշխարհի 2026թ. առաջյության միջմայցամաքային փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Նոր Կալեդոնիա – Ճամայկա դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# CAF-2025, ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աֆրիկայի ազգերի գավաթ, Թիմոթի Ֆայուլու, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքական, Մունդիալ-2026, Նոա