Պայվա. «ՊՍԺ-ին հաղթեցինք իր իսկ զենքով»
«Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Ռենատո Պայվան խոսել է ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում տարած սենսացիոն հաղթանակի (1:0) մասին.
«ՊՍԺ-ին հաղթեցինք իր իսկ զենքով։ Այսինքն, թիմային հիանալի խաղ ցույց տվեցինք։ Միասնական գործեցինք. ամբողջ թիմով պաշտպանվեիցնք ու հարձակվեցինք։
Հենց դա էլ ՊՍԺ-ի մեծ գաղտնիքն է, ինչի շնրոհիվ էլ հաջողության են հասնում։ Այդ թիմը բոլորին ֆուտբոլային դաս է տալիս։
Տղաներին ասել էի, որ վայելեն ֆուտբոլը, լինեն միասնական` մեկ ամբողջական թիմ, բոլոր պաշտպանվեն ու հարձակվեն։ Մենք ցույց տվեցինք բրազիլացի ֆուտբոլիստների ու մարզիչների որակը։ Սա բոլոր մարզիչների հաղթանակն է, որոնք Բրազիլիայում աշխատում են հիանալի ֆուտբոլիստների հետ»,- Պայվայի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Լիբերտադորեսի գործող գավաթակիր «Բոտաֆոգոն» հաղթանակից հետո վաստակել է 6 միավոր ու B խմբի առաջատարն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, Բոտաֆոգո, ՊՍԺ, Ռենատո Պայվա