Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա ընկերական հանդիպումների համար
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ – Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»), Արման Ներսեսյան (ԲԿՄԱ Երևան), Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան (երկուսն էլ` «Վան»)։
Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան (երկուսն էլ` «Նոա»), Պետիկ Մանուկյան (ԲԿՄԱ Երևան), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Գիորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։
Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Տիգրան Ավանեսյան («Արսենալ Տուլա», Ռուսաստան), Թոմաս Ադորյան («Բանֆիլդ», Արգենտինա), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Մուրադյան, Հովհաննես Հարաությունյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Դանիել Աղբալյան, Դավիթ Հակոբյան (երկուսն էլ` ԲԿՄԱ Երևան)։
Հարձակվողներ – Արթուր Սերոբյան («Շերիֆ», Մոլդովա), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատեա Կլուժ», Ռումինիա), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա), Արայիկ Էլոյան (ԲԿՄԱ Երևան)։
Վնասվածքների պատճառով հայտացուցակից դուրս են մնացել Օգնյեն Չանչարևիչը («Նոա»), Վահան Բիչախչյանը («Լեգիա», Լեհաստան), Տիգրան Բարսեղյանը («Սլովան», Սլովակիա) և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
ՀՖՖ պաշտոնական կայքը չի բարձրաձայնել, թե ինչու հավաքական չի հրավիրվել արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաք կսկսի, իսկ հունիսի 5-ին կմեկնի Պրիշտինա, որտեղ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի հետ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։
Հունիսի 7-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Պոդգորիցա։ Ազգային թիմը հունիսի 9-ին Նիկշիչի «Քաղաքային» ստադինոում ընկերական խաղում կհանիպի Չեռնոգորիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ընկերական-հանդիպումներ, Թոմաս Ադորյան, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ուգոչուկվու Իվու, Վահան Բիչախչյան, Տիգրան-Բարսեղյան, Օգնեն Չանչարևիչ