Ազգերի լիգա. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը
Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի` Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ հատվածի համար նախատեսված հայտացուցակը։
«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսյեդադ»), Ունայի Սիմոն («Աթլետիկ Բիլբաո»)։
Պաշտպաններ – Պեդրո Պորո («Տոտենհեմ», Անգլիա), Օսկար Մինգեսա («Սելտա»), Ռոբին Լե Նորման («Աթլետիկո Մադրիդ»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Դին Հաուսեն («Ռեալ Մադրիդ»), Ալեքս Գրիմալդո («Բայեր», Գերմանիա), Մարկ Կուկուրելյա («Չելսի», Անգլիա), Դանի Վիվիան («Աթլետիկ Բիլբաո»)։
Կիսապաշտպաններ. Պեդրի, Գավի, Ֆերմին Լոպես (բոլորը` «Բարսելոնա»), Մարտին Սուբիմենդի («Ռեալ Սոսյեդադ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա), Միկել Մերինո («Արսենալ»), Ալեքս Բաենա («Վիլյառեալ»), Իսկո («Բետիս»)։
Հարձակվողներ. Ալվարո Մորատա («Գալաթասարայ», Թուրքիա), Լամին Յամալ, Դանի Օլմո (երկուսն էլ` «Բարսելոնա»), Նիկո Ուիլյամս («Աթլետիկ Բիլբաո»), Յերեմի Պինո («Վիլյառեալ»), Սամու Օմորոդիոն («Պորտու», Պորտուգալիա), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսյեդադ»)։
Նշենք, որ 6 տարի անց իսպանացիների հայտացուցակ է վերադարձել «Բետիսի» կիսապաշտպան Իսկոն։ 33-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ ազգային հավաքականում հանդես է եկել 2019 թ. հունիսի 30-ին և մասնակցել Շվեդիայի դեմ Եվրո-2020-ի որակավորման փուլի հանդիմանը (3:0)։
Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում հունիսի 5-ին կմրցի Ֆրանսիայի թիմի դեմ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Ալվարո Մորատա, Դին Հաուսեն, Իսկո, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Լուիս դե լա Ֆուենտե, Նիկո Վիլիամս, Պաու Կուբարսի, Պեդրի