Անգլիայից 9 ակումբ եվրագավաթային ուղեգիր է նվաճել

Անգլիայից 9 ակումբ եվրագավաթային ուղեգիր է նվաճել

26/05/2025 - 11:18

Անգլիայի Պրեմիեր լիգայից միանգամից 9 ակումբ եվրագավթային ուղեգիր է նվաճել։

Առաջնությունից լավագույն 5 թիմերը` «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը» և «Չելսին» հանդես կգան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի լիգայի փուլի ուղեգիր է նվաճել նաև Եվրոպա լիգայի հաղթող «Տոտենհեմը»։

«Ասթոն Վիլան» և Անգլիայի նորընծա գավաթակիր «Քրիսթալ Փելասը» կխաղան Եվրոպա լիգայի հիմնական փուլում։

«Նոթինգեմ Ֆորեսթը» 7-րդ տեղն է զբաղեցրել և նույնպես եվրագավաթային ուղեգիր նվաճել։ «Անտառապահները» որակավորվել են Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։ Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմն այդ հաջողությանը հասել է «Նյուքասլի»` Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու շնորհիվ։

«Կաչաղակներն» այս տարի դարձել են Անգլիայի Լիգայի գավաթակիր, ինչը թույլ է տալիս ակումբին հանդես գալ Կոնֆերենցիաների լիգայում։ «Նյուքասլը», քանի որ նվաճել է ՉԼ ուղեգիր, Կոնֆերենցիաների լիգայի համար լրացուցիչ տեղ ստացավ 7-րդ տեղը գրաված ակումբը։

Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հայտնում է, որ, նույնիսկ, եթե «Չելսին» մայիսի 28-ին Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում հաղթի «Բետիսին», 8-րդ տեղը գրաված «Բրայթոնին» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին մասնակցելու իրավունք չի շնորհվի։

Լոնդոնյան գրանդն արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր և նույնիսկ գավաթը նվաճելու դեպքում Անգլիային Կոնֆերենցիաների լիգայի համար լրացուցիչ տեղ չի հատկացվի։

Դա հնարավոր կլիներ միայն, եթե «Չելսին» առաջնությունն ավարտեր 7-րդ տեղում, իսկ հետագայում նվաճեր Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023