Ժորժինիոն կհեռանա «Արսենալից» ու կարիերան կշարունակի հայրենիքում
«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինիոն կարիերան կշարունակի հայրենիքում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբից ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում ու կտեղափոխվի «Ֆլամենգո»։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի 2028 թ. հունվարի 1-ը։
Ժորժինիոն «Արսենալում» հանդես է գալիս 2023 թ. հունվարից, որի կազմում մինչև օրս 78 խաղում 2 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։
Նշենք, որ Ժորժինիոն, չնայած ծնվել է Բրազիլիայի Իմբիտուբա քաղաքում, առաջին անգամ է հանդես գալու հայրենիքում։ Նա 15 տարեկանում լքել է Բրազիլիան և տեղափոխվել Իտալիա, որտեղ բնակվել են նրա մայրիկի ծնողները։
Կիսապաշտպանն ունի Իտալիայի քաղաքացիություն և այդ երկրի հավաքականում 57 խաղում խփել է 5 գոլ, 2021 թ. դարձել Եվրոպայի չեմպիոն։ Այդ տարի նա ՈՒԵՖԱ-ի կողմից նաև ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, ԵՎՐՈ-2020, Ժորժինիո, իտալիայի հավաքական, ՈւԵՖԱ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլամենգո