«Արսենալ» – ՊՍԺ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Արսենալ» – ՊՍԺ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

30/04/2025 - 11:03

ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինիան ճանաչվել է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պորտուգալացի ֆուտբոլիստը «զինագործների» դեմ արտագնա խաղում հաղթահարել է 11,9 կմ տարածություն, նրա 53 փոխանցումից 52-ը ճշգրիտ է եղել (98 % ճշգրտություն)։ 25-ամյա կիսապաշտպանն իր ակտիվում ունեցել է նաև գնդակի 1 խլում, մրցակցի գրոհի 1 կասեցում, 2 հաջողված դրիբլինգ, սեփական տուգանային հրապարակից հեռացրած 2 գնդակ, հաղթած 3 դիրքային մենապայքար, 3 փոխանցում գրոհի եզրափակիչ փուլ։

Վիտինիան արդեն երրորդ անգամ է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ճանաչվում հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ փարիզյան գրանդը Լոնդոնում կայացած խաղում Ուսման Դեմբելեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023